Դեմբելեի ու Կենի բենեֆիսը. Բարսան ու Յուվեն չպարզեցին հաղթողին🎥

Դեմբելեի ու Կենի բենեֆիսը. Բարսան ու Յուվեն չպարզեցին հաղթողին🎥

27/07/2022 - 17:17

«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» շարունակում են պատրաստվել 2022/23 մրցաշրջանին ու միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ Դալաս քաղաքի «Քոթոն Բոուլ» մարզադաշտում։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական դինամիկ ու գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։

Հանդիպման հերոսներ դարձան Ուսման Դեմբելեն («Բարսելոնա») և Մոյզե Կենը («Յուվենտուս»), ովքեր դարձան դուբլի հեղինակ` խփելով իրենց թիմերի գոլերը։

Հավելենք, որ «Բարսելոնան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 31-ին ու կմրցի «Նյու-Յորք Ռեդ Բուլի» դեմ։

Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», ապա «բյանկոներիները» նույն օրն ընկերական հանդիպում կանցկացնեն «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023