Դանիա – Բելգիա հանդիպումը, Էրիկսենի պատվին, կարճ ժամանակով ընդհատվեց🎥

Դանիա – Բելգիա հանդիպումը, Էրիկսենի պատվին, կարճ ժամանակով ընդհատվեց🎥

17/06/2021 - 20:33

Եվրո-2020-ի 2-րդ տուրի շրջանակում Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցում է Բելգիայի ընտրանու դեմ։

Հանդիպման 10-րդ րոպեին, համաձայան պայմանավորվածության, երկու հավաքականների ֆուտբոլիստները, Քրիստիան Էրիկսենի պատվին, կարճ ժամանակով ընդհատեցին հանդիպումը, և մարզադաշտում հավաքված բոլոր մարդիկ սկսեցին ծափահարել։

Հատկանշական է, որ Քրիստիան Էրիկսենը Դանիայի հավաքականի կազմում հանդես է գալիս հենց «10» համարի մարզաշապիկով

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին կայացած Դանիա 0:1 հանդիպման 42-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենրը, առանց որևէ մեկին բախվելու, վայր ընկավ և ուշագնաց եղավ, ինչի պատճառով խաղը երկար ժամանակով դադարեցվել էր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023