Գրիզմանը շարունակում է առաջնորդել Ատլետիկոյին` հաղթանակ պարգևելով Մալյորկայի դեմ խաղում 🎥

Գրիզմանը շարունակում է առաջնորդել Ատլետիկոյին` հաղթանակ պարգևելով Մալյորկայի դեմ խաղում 🎥

26/11/2023 - 11:51

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «հնդկացիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Դիեգո Սիմեոնեի թիմին հաղթանակ պարգևեց 64-րդ րոպեին Անտուան Գրիզմանի խփած միակ գոլը։

Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում դարձել է արդեն 9 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` զիջելով միայն «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, ում ակտիվում կա 10 գնդակ։

Բացի այդ, Գրիզմանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում «Ատլետիկոյի» համար 7 անգամ խփել է հաղթական գոլ։

Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Մալյորկան», 9 միավորով, 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023