Գվարդիոլան բացատրել է, թե ինչու   Հալանդին խաղաժամանակ չի տրամադրել Կոպենհագենի դեմ խաղում

Գվարդիոլան բացատրել է, թե ինչու Հալանդին խաղաժամանակ չի տրամադրել Կոպենհագենի դեմ խաղում

12/10/2022 - 16:10

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Կոպենհագենի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։

Այդ հանդիպմանը «քաղաքաբնակների» կազմում հայտավորված է եղել նաև թիմի գոլահար Էրլինգ Հալանդը, ով այդպես էլ դաշտ դուրս չի եկել։

Հանդիպումից հետո մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրելու է, թե ինչու է նորվեգացի ֆուտբոլիստին թողել պահեստայինների նստարանին.

«Էրլինգը «Սաութհեմպտոնի» դեմ խաղն (4:0) ավարտեց շատ հոգնած և այս երկու-երեք օրերի ընթացքում չէր կարողացել պատշաճ վերականգնվել։

Երեկ նրա վիճակն այնքան էլ լավ չէր, «Կոպենհագենի» դեմ խաղի օրն` ավելի լավ էր, սակայն կատարյալ չէր, այդ պատճառով էլ որոշեցինք ռիսկի չդիմել և նրան դաշտ դուրս չբերել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։

Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 13 խաղում դարձել է արդեն 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023