Գոլային հրավառություն Մադրիդում. Ռեալը գերխոշոր հաշվով հաղթեց Լևանտեին🎥

Գոլային հրավառություն Մադրիդում. Ռեալը գերխոշոր հաշվով հաղթեց Լևանտեին🎥

13/05/2022 - 01:18

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Լևանտեի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում Կառլո Անչելոտիի թիմն ուներ տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեց 6:0 հաշվով։

«Արքայական» ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիուսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆերլան Մենդին, Կարիմ Բենզեման ու Ռոդրիգոն։

Նշենք, որ Բենզեման մադրիդյան ակումբի կազմում խփեց իր 323-րդն գոլն ու ակումբի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում հավասարվեց Ռաուլին` կիսելով 2-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ Լուկա Մոդրիչը նույնպես յուրահատուկ հեթ-տրիկի հեղինակ դարձավ` կատարելով 3 գոլային փոխանցում։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 84 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ «սերուցքայինները» վաղուց նվաճել են Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական տիտոսը։

«Լևանտեն» մնաց 29 միավորով և եզրափակում է մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ վալենսիական ակումբը կորցրեց Լա լիգայում տեղը պահպանելու բոլոր հնարավորություններն ու դուրս մնաց Պրեմիերայից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023