Գնդակում տեղադրված հատուկ սենսորի շնորհիվ արձանագրվել է Շվեդիայի գոլերից մեկը 🎥
Թունիսի թիմի դեմ ԱԱ-2026-ի F խմբի առաջին տուրում Շվեդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մաթիաս Սվանբերգի գոլն արձանագրվել է մրցաշարի «Trionada» գնդակներում տեղադրված հատուկ սենսորի շնորհիվ, հայտնում է The Athletic-ը։
27-ամյա ֆուտբոլիստի գոլը գլխավոր մրցավար Յաել Ֆալկոն Պերեսը խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկել էր։
Այդուհանդերձ, արգենտինացի մրցավարի տեսաօգնականները նրան հուշել էին, որ դարպասի գրավումից առաջ շվեդների հարձակվող Ալեքսանդր Իսակը հպվել էր գնդակին, ինչը բացառել էր Սվանբերգի խաղից դուրս իրավիճակում գտնվելը։
Իսակի` գնդակին հպվելն անզեն աչքով գրեթե անհնար էր, բայց մրցավարներին օգնության է հասել ՖԻՖԱ-ի տեխնոլոգիական նորարարությունը։
«Trionada» գնդակներում տեղադրված հատուկ սենսորային համակարգը վայրկյանում 500 անգամ ֆիքսում է դրա շարժումն ու հպումները։ Համակարգը շատ արագ տվյալներն ուղարկում է VAR համակարգի մրցավարներին։
ՖԻՖԱ-ն այդ սենսորները գնդակներում տեղադրել է վիճահարույց դրվագներում արագ կողմնորոշվելու համար։ Դա խաղից դուրս իրավիճակի որոշման կիսաավտոմատ SAOT համակարգի մասն է, որն սկսել է կիրառվել աշխարհի 2022թ. առաջնությունից։
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում ստադիոնների տանիքների տակ տեղադրվում են 12 հատուկ տեսախցիկներ, որոնք կապ չունեն հեռարձակումների հետ: Դրանց խնդիրն է հետևել գնդակը և յուրաքանչյուր խաղացողի մարմնի վրա տեղեկատվության հավաքագրման 29 կետերը: Այդ տեսախցիկների մշակման արագությունը վայրկյանում 50 կադր է:
«Trinoada» գնդակները հանդիպումներից առաջ պարտադիր դրվում են լիցքավորման։
Կարդացե՛ք նաև`
- Մունդիալների պատմության մեջ երկրորդ ամենաարագ գոլը` փոխարինման դուրս գալուց հետո
- ԱԱ-2026. Հունիսի 15-ի խաղային օրվա անոնսը
- ԱԱ-2026. Գերմանիան փայլում է` ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախելով Կյուրասաոյին
- ԱԱ-2026. Ճապոնիան դրամատիկ ու գոլառատ ոչ-ոքի կորզեց Նիդերլանդներից
- ԱԱ-2026. Կոտ դ’Իվուարը 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց Էկվադորից
- ԱԱ-2026. Իսակի ու Դյոկերեշի բենեֆիսը. Շվեդիան ջախջախեց Թունիսին
- Գերմանիան շրջանցեց Բրազիլիային ` դառնալով Մունդիալների ամենաարդյունավետ հավաքականը
- ԱԱ-2026. Կյուրասաոն Մունդիալներում խփեց առաջին գոլը
- Կլոպ. «Ես դեռ ապուշ եմ, չնայած շուտով 59 տարեկան եմ դառնալու»
- Վիտինիա. «Երբեք նման հզոր կազմ չենք ունեցել»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml