Գերմանիայի ու Հոլանդիայի հավաքականները նվաճեցի Եվրոյի ուղեգիր․ Գերմանիա 4։0 Բելառուս, Հյ․Իռլանդիա 0։0 Հոլանդիա?

Գերմանիայի ու Հոլանդիայի հավաքականները նվաճեցի Եվրոյի ուղեգիր․ Գերմանիա 4։0 Բելառուս, Հյ․Իռլանդիա 0։0 Հոլանդիա?

17/11/2019 - 01:53

Եվրո 2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրի խաղերից հետո C խմբի առաջատարներ Գերմանիայի ու Հոլանդիայի հավաքականները նվաճեցի Եվրոպայի առաջնության ուղեգիր։

Յոհաքիմ Լյովի սաները Մյունխենգլադբախում մրցում էին Բելառուսի հավաքականի դեմ և 4 անպատասխան գնդակ ուղարեցին մրցակցի դարպասը։

«Գերմանական մեքենայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Տոնի Կրոսն, իսկ Լեոն Գորեցկան ու Մաթիաս Գինտերը դարձան մեկական գոլի հեղինակ։

Խմբի մյուս խաղում Հոլանդիայի հավաքականը հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել Հյուսիսային Իռլանդիայի դիմադրությունը։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Այսպիսով, Հոլանդիայի և Գերմանիայի հավաքականներն ուղևորվում են Եվրոպայի առաջնություն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023