Մակեդոնացիները  խոշոր անակնկալ մատուցեցին՝ հաղթելով Գերմանիային 🎥

Մակեդոնացիները խոշոր անակնկալ մատուցեցին՝ հաղթելով Գերմանիային 🎥

01/04/2021 - 00:41

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը J խմբի շրջանակում Դույսբուրգում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից Յոաքիմ Լյովի սաները տիրել էին նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը մի քանի անգամ կարող էին բացել խաղի հաշիվը , սակայն նպաստավոր դիրքերից գերմանացիները բազում գոլային պահեր փչացրին։

Հյուսիսմակեդոնացիներն էլ առաջին կեսում իրենց միակ գոլային պահը վերածեցին գոլի․ 45+2-րդ րոպեին Էնիս Բարդիի փոխանցումից հետո աչքի ընկավ Գորան Պանդևը։

Կոմղերն ընդմիջման գնացին հանդիպման հյուրերի նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ կեսն էլ մեկնարկեց տանտերերի առավելությամբ, ովքեր 62-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որը հստակ իրացրեց Իլկայ Գյունդողանը՝ հաշիվը դարձնելով 1։1։

Խփած գոլից հետո էլ Գերմանիայի հավաքականը մեծ ուժերով նետվել էր առաջ, որպեսզի հաղթանակ կորզի, սակայն դա հանգեցրեց նաև պաշտպանական գծում բացթողումների, ինչից էլ օգտվեցին հյուրերը։

85-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին կրկին առաջ մղեց Էլիֆ Էլմասը, իսկ հաշիվը դարձավ 2։1։

Խաղավարտին մոտ գերմանացիներն այլևս իրենց մեջ ուժ չունեին, որպեսզի փրկեին այս խաղը։

Այսպիսով, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց Գերմանիային՝ մատուցելով խոշոր անակնկալ։

Գերմանիայի հավաքականի այս պարտությունը թույլ տվեց, որ Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում մնա 1-ին հորիզոնականում։

Հավելենք, որ այդ խմբի մյուս խաղում էլ Իսլանդիայի հավաքականը հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին, ինչից հետո J խումբը ստացավ հետևյալ տեսքը․

1․ ՀԱՅԱՍՏԱՆ – 9 միավոր

2․ Հյուսիսային Մակեդոնիա – 6 միավոր

3․ Գերմանիա – 6 միավոր

4․ Ռումինիա – 3 միավոր

5․ Իսլանդիա – 3 միավոր

6․ Լիխտենշտեյն – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023