Գատուզոն հեռանում է Նապոլիից․ Դե Լաուրենտիսը հրաժեշտ է  տվել նրան

Գատուզոն հեռանում է Նապոլիից․ Դե Լաուրենտիսը հրաժեշտ է տվել նրան

24/05/2021 - 13:58

Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Վերոնայի» դիմադրությունը (1:1)՝ ձեռքից բաց թողնելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու ուղեգիր։

Խաղից հետո հայտնի դարձավ, որ նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, ով Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում հրաժեշտ է տվել իտալացի մասնագետին՝ կատարելով հետևյալ գրառումը․

«Սիրելի Ռինո, ես երջանիկ, որ քեզ հետ գրեթե երկու մրցաշրջան անցկացրի։

Շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար։ Հաջողություններ եմ քեզ մաղթում՝ որտեղ էլ, որ լինես։ Գրկում եմ կնոջդ ու երեխաներիդ»։

Հիշեցնենք, որ 43-ամյա մասնագետը «Նապոլիի» ղեկը ստանձնել էր 2019 թ․ դեկտեմբերին։ Ակումբը նրա գլխավորությամբ 2020 թ․ նվաճել է Իտալիայի գավաթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023