Գավի. «Իսպանիայի նպատակն աշխարհի չեմպիոն դառնալն է»

Գավի. «Իսպանիայի նպատակն աշխարհի չեմպիոն դառնալն է»

04/12/2022 - 15:39

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին խոսել է «ֆուրիա ռոխայի» նպատակների մասին.

«Ճապոնիայի դեմ կայացած հանդիպումը (1:2) պետք է ապագայում դաս լինի մեզ համար։ Բարեբախտաբար, այդ պարտությունը վատ հետևանքներ չունեցավ։ Մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է անենք հաջորդիվ։

Իսպանիայի նպատակն աշխարհի չեմպիոն դառնալն է և շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Մենք պետք է դրան հասնենք՝ հավատարիմ մնալով այն ամենին, ինչ արել ենք տարիների ընթացքում։ Սխալ կլինի հրաժարվել այն ամենից, ինչին հիմա հավատում ենք։

Մենք պետք է ուշադրություն դարձնենք թույլ տված սխալներին, շտկենք դրանք և ավելի մեծ հավատով շարժվենք առաջ»,- նշել է Գավին, ում խոսքերը մեջբերում է Marca

Հավելենք, որ ԱԱ-2022-ի շրջանակում «ֆուրիա ռոխան» դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որի շրջանակում դեկտեմբերի 6-ին կմրցի Մարոկկոյի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023