Գավիի ու Արաուխոյի սարսափելի բախումը. ուրուգվայցուն դաշտից հեռացրին շտապօգնության մեքենայով🎥

Գավիի ու Արաուխոյի սարսափելի բախումը. ուրուգվայցուն դաշտից հեռացրին շտապօգնության մեքենայով🎥

11/05/2022 - 01:27

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Սելտային»։

Հանդիպման 63-րդ րոպեին կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ Գավին ու Ռոնալդ Արաուխոն գնդակը հեռացնելիս չնկատեցին միմյանց ու գլուխ-գլխի բախվեցին։

Թվում էր` ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստների հետ, սակայն Արաուխոն ոտքի կանգնելուց մի քանի վայրկյան անց պառկեց խոտածածկին ու չկարողացավ շարունակել հանդիպումը։

Հանդիպումը տևական ժամանակ կանգ էր առել, իսկ ուրուգվայցի պաշտպանին խաղադաշտից հեռացրին շտապօգնության մեքենայի օգնությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023