«Գայլերը» հաղթեցին իրենց ամենաանհարմար մրցակցին🎥

«Գայլերը» հաղթեցին իրենց ամենաանհարմար մրցակցին🎥

16/12/2020 - 01:01

Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Վուլվերհեմպտոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին»։

Կողմերի միջև պայքարում «գայլերը», խաղի ընթացքում պարտվելով 0։1 հաշվով, գերկամային հաղթանակ տարան «արիստոկրատների» նկատմամբ 2։1 հաշվով, իսկ հաղթական գոլը խփեց Պեդրու Նետուն 90+5 րոպեին։ Մինչ այդ «Չելսիից» խաղի հաշիվը բացել էր Օլիվիե Ժիրուն, իսկ «Վուլվզից»՝ հավասարեցրել էր Դանիել Պոդենսեն։

Այս հաղթանակից հետո «Վուլվերհեմպտոնը» վաստակեց 20 միավոր և մրցաշարային աղյուսակում ժամանակավորապես հանգրվանեց 10-րդ հորիզոնականում։ «Չելսին» առայժմ 5-րդն է և իր ակտիվում ունի 22 միավոր։

Վերջում միայն հավաելենք, որ Opta sport-ի տեղեկություններով, «գայլերը» Պրեմիեր լիգայի պատմության շրջանակում մինչ այս հանդիպումը 32 գնդակ էին ընդունել «Չելսիից»։ ԱՊԼ-ի ոչ մի թիմ ավելի շատ չի գրավել նրանց դարպասը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023