Պաշտոնական․ Հայտնի է, թե ով է լինելու Բորուսիա Մյունխենգլադբախի հաջորդ գլխավոր մարզիչը

Պաշտոնական․ Հայտնի է, թե ով է լինելու Բորուսիա Մյունխենգլադբախի հաջորդ գլխավոր մարզիչը

13/04/2021 - 15:21

«Բորուսիա Մյունխենգլադբախի» ղեկավարությունը կողմնորոշվել է, թե ով է լինելու ակումբի հաջորդ գլխավոր մարզիչը։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 2021/22 մրցաշրջանի մեկնարկից սկսած՝ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ կդառնա Ադոլֆ Հյութերը, ով ներկա պահին ղեկավարում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա մասնագետը մյունխենգլադբախյան ակումբի կստորագրի 3 տարվա պայմանագիր։

Ավստրիացի մասնագետը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Մարկո Ռոզեին, ով էլ ընթացիկ մրցաշրջանի ավատրից հետո դառնալու է մյուս «Բորուսիայի»՝ «Բորուսիա Դորմտունդի» գլխավոր մարզիչ։

Ըստ Bild-ի ունեցած տեղեկությունների՝ «Բորուսիա Մյունխենգլադբախի» ղեկավարությունը Ադի Հյութերի դիմաց «Այնտրախտին» վճարել է գերմանական ֆուտբոլի համար ռեկորդային՝ 7․5 մլն եվրո հրաժարագին։

Հավելենք, որ Ադի Հյութերը «Այնտրախտի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հուլիսի 1-ից։ Նրա օրոք ակումբը մինչ այս պահն անցկացրել է 135 հանդիպում, տոնել է 65 հաղթանակ, 30 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, իսկ ևս 40 հանդիպում էլ պարտվել է՝ գնդակների 255։205 հարաբերակցությամբ։

Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում, անցկացրած 28 հանդիպումներից հետո, վաստակել է 53 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Այնտրախտը» շատ մոտ է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուն, քանի որ մոտակա հետապնդող «Բորուսիա Դորտմունդին» գերազանցում է 7 միավոր։

Հյութերը, բացի «Այնտրախտից», մարզել է նաև «Յանգ Բոյսը» (2015-2018 թթ․), «Զալցբուրգը» (2014-2015 թթ․), «Գրյոդիգը» (2012-2014 թթ․), «Ալտախը» (2009-2012 թթ․), ինչպես նաև «Զալցբուրգի» երիտասարդակն թիմը (2008-2009 թթ․)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023