Բոնուչին առաջնորդում է Յուվեին. «բյանկոներիները» հաղթեցին Լացիոյին🎥

Բոնուչին առաջնորդում է Յուվեին. «բյանկոներիները» հաղթեցին Լացիոյին🎥

20/11/2021 - 22:59

Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Լացիոն» մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Թուրինյան ակումբը կարողացավ գլուխը բարձր հեռանալ Հռոմից` հաղթելով 2:0 հաշվով։

«Բյանկոներիներին» հաղթանակ պարգևեց Լեոնարդո Բոնուչիի դուբլը, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 21 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։

«Լացիոն» նույնպես իր ակտիվում ունի 21 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիներով զբաղեցնում է 5-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023