Բոլոնիան շոկի ենթարկեց Ինտերին` հետաձգված խաղում հաղթելով «ներաձուրիներին»🎥

Բոլոնիան շոկի ենթարկեց Ինտերին` հետաձգված խաղում հաղթելով «ներաձուրիներին»🎥

28/04/2022 - 00:16

Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 20-րդ տուրից հետաձգված «Բոլոնիա» – «Ինտերը»։

Կարելի է ասել, որ «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելության պայմաններում, քանի որ արդեն 3-րդ րոպեին Իվան Պերիշիչը հեռահար հարվածով բացեց խաղի հաշիվն ու դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։

«Ինտերի» ֆուտբոլիստների ուրախությունը երկար չտևեց. խաղակեսի միջնամասում` 28-րդ րոպեին, տաներերը Մարկո Արնաուտովիչի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։

Նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չտեսանք։

Երկրորդ կեսի ընթացքում Սիմոնե Ինձզագիի թիմն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում «Բոլոնիայի» դարպասապահ Լուկաշ Սկորուպսկիի պաշտպանած դարպասում։

Դեռ ավելին` 82-րդ րոպեին «Ինտերի» դարպասապահ Անդրեյ Ռադուն, ինչպես ամրոպ անամպ երկնքում, գոլ նվիրեց մրցակցին` անմեղ իրավիճակում չկարողանալով գնդակը հեռացնել սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո Նիկոլա Սանսոնեն գրավեց դատարկ դարպասը։

Խաղավերջում միլանյան ակումբը նետվեց առաջ` փրկելու հանդիպումը, սակայն «Ինտերի» խաղուն չկար սրություն։

Այսպիսով, «Բոլոնիան» խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

«Ինտերը» մնաց 72 միավորով և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը` առաջատար «Միլանին» զիջելով 2 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023