Բերբատովը Կավանիին խորհուրդ է տվել տեղափոխվել Բարսելոնա

Բերբատովը Կավանիին խորհուրդ է տվել տեղափոխվել Բարսելոնա

25/12/2021 - 12:01

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դիմիտար Բերբատովը խոսել է մանկունյական ակումբի հարձակման գծի մասին` Էդինսոն Կավանիին խորհուրդ տալով տեղափոխվել «Բարսելոնա».

«Չնայած Կավանին նախորդ մրցաշրջանը լավ անցկացրեց, այժմ նա քիչ է խաղում։ Երբ Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ է տեղափոխվում որևէ ակումբ, նա է լինում ուշադրության կենտրոնում և մասնակցում յուրաքանչյուր հանդիպման։

Դա անարդար իրավիճակ է, քանի որ Կավանին նախորդ մրցաշրջանում լավ հանդես եկավ, նա արժանի է նոր պայմանագրի, սակայն Ռոնալդուն զբաղեցրեց նրա տեղը, սակայն սա ֆուտբոլ է, որի շրջանակում պատահում է ամեն ինչ։

Եթե Կավանին հնարավորություն ունի հեռանալ ակումբից և եթե առաջարկ ունի «Բարսելոնայից», ապա, միանշանակ, նա պետք է մտածի այն ընդունելու մասին, որպեսզի ավելի հաճախ խաղա։

Եթե նա ավելի շատ խաղաժամանակ ստանա Լա լիգայում, ապա ես նրան կաջակցեմ ու կասեմ. «Գնա՛ և խաղա՛ այնտեղ, քանի որ դա հիանալի առաջարկ է. չէ՞ որ դու արդեն 24 տարեկան չես»։

«Բարսելոնային» անհրաժեշտ է հարձակվող և շատ բան կախված է, թե ինչ է ուզում Խավին իր թիմից, և թե ինչպես է այն պատրասվում խաղալ, սակայն ակնհայտ է, որ հարձակման կենտրոնում նրանց պակասում է սրությունը։

Ես հասկանում եմ, որ Կավանին, տեղափոխվելով «Բարսելոնա», չի խաղալու ամեն խաղում, սակայն նա ուժեղ համալրում կլինի ակումբի համար և կխփի գոլեր, քանի որ նա դա արել է այնտեղ, որտեղ խաղացել է»,- բուլղարացի նախկին հարձակվողի խոսքերը մեջբերում է TalkSport-ը։

Հավելենք, որ վերջին շրջանում հաճախակիացել են այն խոսակցությունները, որ «Բարսելոնան» պայմանագիր է համաձայնեցրել Կավանիի հետ։

Հիշեցնենք, որ Դիմիտար Բերբատովը «կարմիր սատանաների» կազմում հանդես է եկել 2008-2012 թթ., որի մարզաշապիկով անցկացրել է 149 հանդիպում` դառնալով 56 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023