Բենզեման ֆանտաստիկ է! Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Մալյորկային🎥

Բենզեման ֆանտաստիկ է! Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Մալյորկային🎥

15/03/2022 - 01:50

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո Կառլո Անչելոտիի թիմը որևէ հնարավորություն չտվեց մրցակցին` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։

«Արքայական» ակումբի կազմից կրկին փայլեց Կարիմ Բենզեման, ով դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Վինիսիուսին։

Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի շրջանակում դարձել է արդեն 22 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

«Ռեալն» այս հաղթանակից հետո վաստակեց 66 միավոր և արդեն 10 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող «Սևիլիային»։

«Մալյորկան», 26 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023