Բարտոմեուն կարծում է, որ Բարսելոնայի ներկա ֆինանսական վիճակի մեղավորը Լապորտայի թիմն է

Բարտոմեուն կարծում է, որ Բարսելոնայի ներկա ֆինանսական վիճակի մեղավորը Լապորտայի թիմն է

14/10/2021 - 18:50

«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատասխանել է ակումբի ներկայիս ղեկավարության մեղադրանքներին, որոնք պնդում են, թե ակումբի ներկա ֆինանսական վիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Բարտոմեուի ուսերին։

«Բլաուգրանասի» նախագահ Ժոան Լապորտայի թիմը պարբերաբար քննադատում է Բարտոմեուին` ղեկավարման վատ որակի և ակումբի տնտեսական վիճակի համար։

Դրան գումարվեց նաև, որ «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ֆերրան Ռևերտերը մոտ մեկ շաբաթ առաջ Բարտոմեուի գործունեությունը որակեց որպես «աղետալի» և նշեց, որ ակումբին սննկացում կսպառնար, եթե այն լիներ հանրային առևտրային կազմակերպություն։

Դրան զուգահեռ, Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ «Բարսելոնայի» ֆինանսական վիճակին լուրջ հարված է հասցրել հատկապես կորոնավիրուսի համաճարակը, ինչի հետևանքով ակումբը կորցրել է 330 մլն եվրո։

Բացի դրանից, Բարտոմեուն նշել է, որ «կապտանռնագույններին» երբեք չի սպառնացել սննկացումը, ինչպես նաև ընգծել է, որ ֆինանսական տարին փակող ղեկավարությունը, այսինքն, Լապորտայի ղեկավարած թիմն է պատասխանատվություն կրում «Բարսելոնայի» ներկա ֆինանսական վիճակի համար։ Այդ մասին հայտնում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վերջերս ներկայացրեց 2020/21 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը, ըստ որի, հարկերը վճարելուց հետո ակումբի «մաքուր» կորուստը կազմել է 481 մլն եվրո, իսկ 2021 թ. հունիսի 30-ի դրությամբ «մաքուր» պարտքը` 681 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023