Լեո Մեսսին հերթական տպավորիչ ռեկորդն է գրանցել

Լեո Մեսսին հերթական տպավորիչ ռեկորդն է գրանցել

23/04/2021 - 11:08

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ։

Կատալոնական ակումբի կազմից այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին։ Այդ գոլերի շնորհիվ 33-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ ցուցանիշ է գրանցել։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը խփել է արդեն 25 գոլ ու վստահերոն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, Լեո Մեսսին 12-րդ մրցաշրջանն անընդմեջ ներքին առաջնությունում դառնում է 25+ գոլի հեղինակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է եվրոպական թոփ-5 լիգաների շրջանակում։

Մեսսիի կարիերայի լավագույն արդյունքը եղել է 2011/12 մրցաշրջանում, երբ Լա լիգայի շրջանաում հեղինակեց 50 գոլ, վատագույնը՝ 2019/20 մրցաշրջանում՝ 25 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023