Բարսելոնան ֆինանսական մեծ վնաս կկրի ՉԼ խմբային փուլը չհաղթահարելու հետևանքով

Բարսելոնան ֆինանսական մեծ վնաս կկրի ՉԼ խմբային փուլը չհաղթահարելու հետևանքով

09/12/2021 - 16:52

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Բավարիային»։

Այդ պարտության հետևանքով կատալոնական ակումբը E խմբում նահանջեց 3-րդ հորիզոնական և 2022 թ. գարնանը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլը չհաղթահարելու հետևանքով «բլաուգրանասը» ֆինանսական լուրջ վնասներ կկրի։

Աղբյուրի փոխանցմամբ` ֆինանսական տեսանկյունից «կապտանռնագույնները» ծրագրում էին հասնել մինչև ՉԼ 1/4 եզրափակիչ։

«Բարսելոնան» հուսով էր, որ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար կաշխատի 9.6 մլն, իսկ 1/4 եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար` 10.6 մլն եվրո, որն իր մեջ ներառելու էր ինչպես հովանավորչական գումարները, այնպես էլ հեռուստատեսային իրավունքների վաճառքից ստացված եկամուտը։

Սպասվում է, որ ՉԼ խմբային փուլը չհաղթահարելու հետևանքով կատալոնական ակումբը կկրի մոտ 30 մլն եվրոյի կորուստ։

Այժմ «Բարսելոնան» պետք է նվազագույնը հասնի մինչև Եվրոպա լիգայի եզրափակիչ, որպեսզի կարողանա լրացնել այդ կորուստը։

Համեմատության համար` նշենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ դուրս գալու համար ակումբները ստանում են 500 հազար, իսկ ՉԼ 1/8 եզրափակիչի համար` 1.8 մլն եվրո։

Ինչ վերաբերում է այդ երկու մրցաշարերը հաղթողներին տրվելիք գումարներին, ապա 2022 թ. Եվրոպա լիգայի հաղթողը ստանալու է 8.6 մլն, իսկ Չեմպիոնների լիգայի հաղթողը` 20 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023