Բարսելոնան պաշտոնապես հաստատեց Վիտոր Ռոկեի տրանսֆերը

Բարսելոնան պաշտոնապես հաստատեց Վիտոր Ռոկեի տրանսֆերը

12/07/2023 - 17:31

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեին։

18-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» շարքերը համալրելու է 2024/25 մրցաշրջանից առաջ։

Կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2031 թ. հունիսի 30-ը։

Ռոկեի պայմանագրում առկա է նաև հրաժագնի կետ, որը լինելու է 500 մլն եվրո։

Գործարքի դիմաց «Բարսելոնան» վճարել է 40 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով հետագայում ավելանալու է ևս 34 մլն եվրո։

Հավելենք, որ Վիտոր Ռոկեն 2023 թվականին «Ատլետիկո Պարանաեսնեի» կազմում անցկացրել է 30 հանդիպում` դառնալով 15 գոլի և 6 գոլայի փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023