Բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեն «Բարսելոնային» կմիանա նախատեսվածից շուտ և կատալոնական ակումբի շարքերը կհամալրի 2024 թ. հունվարին։ Այդ մասին հաստատել է 18-ամյա ֆուտբոլիստի գործակալ Անդրե Կյուրին. «Ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» ծրագիրն այն է, որ վերջինս «բլաուգրանայի» շարքերը համալրի հունվարին։ «Պարանաենսեի» հետ ամեն ինչ համաձայնեցված է»,- նշել է Կյուրին։ Հատկանշական է, որ ներկա պահին Ռոկեն […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտնել է, որ բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեն նախատեսվածից շուտ կհամալրի «բլաուգրանայի» շարքերը. «Դեկուն (Խմբ.` «Բարսելոնայի» սպորտային տնօրենը) ինձ հայտնել է, որ Ռոկեն «Բարսելոնա» կտեղափոխվի 2024 թ. հունվարին։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, որևէ խնդիր չի առաջանա»,- Խավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Բրազիլական Ա սերիայի 20-րդ տուրում «Ատլետիկո Պարանաենսեն» հյուրընկալվելիս մրցեց «Գոյասի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 18-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեն, ով 39-րդ րոպեին պտտեցրած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ և բացեց հաշիվը։ Նշենք, որ Ռոկեն 2024 թ. հուլիսից 1-ից հետո դառնալու է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ «Բլաուգրանան» գործարքի դիմաց վճարելու է 40 մլն եվրո, […]
Ավելին
Վիտոր Ռոկեի գործակալ Անդրե Կյուրին կարծում է, որ իր հաճախորդն ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը։ «Նրանք Բրազիլիայի հավաքականում ընկերներ են և թիմակիցներ։ Ակնհայտ է, որ Իսպանիայում նրանց միջև մրցակցություն է սկսվելու։ Ես կարող եմ խոսել միայն Վիտորի մասին և հավատում եմ, որ ներկա պահին նա այն ֆուտբոլիստն է, ով պատրաստ է խաղալ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեին։ 18-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» շարքերը համալրելու է 2024/25 մրցաշրջանից առաջ։ Կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2031 թ. հունիսի 30-ը։ Ռոկեի պայմանագրում առկա է նաև հրաժագնի կետ, որը լինելու է 500 մլն եվրո։ Գործարքի դիմաց «Բարսելոնան» վճարել է 40 մլն եվրո, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» ավարտին է հասցրել բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեի տրանսֆերը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ գործարքի դիմաց «բլաուգրանան» վճարելու է 35+10 մլն եվրո, սակայն կողմերը փոխել են երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ պայմանները։ Diaro Sport-ը նշում է, որ կատալոնական ակումբը գործարքի դիմաց նախատեսվածից վճարելու է շատ ավելին` 30+31 […]
Ավելին
Օրեր առաջ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «Բարսելոնան» ավարտին է հասցրել բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեի գործարքը։ «Բլաուգրանան» տրանսֆերի դիմաց «Ատլետիկոյին» վճարելու է 35 մլն եվրո, որին ևս 10 մլն եվրո ավելանալու է հավելավճարների տեսքով։ Երիտասարդ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի շարքերը համալրելու է 2024 թ. հունվարի 1-ին։ Այդուհանդերձ, Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ […]
Ավելին
Բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա հարձակվող Վիկտոր Ռոկեն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «բլաուգրանան» տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Ատլետիկոյի» հետ, և գործարքն այժմ վերջնական փուլում է։ Սպասվում է, որ կատալոնական ակումբը գործարքի դիմաց վճարելու է 35 մլն եվրո, որին հետագայում ավելանալու է նաև 10 մլն եվրո հավելավճար։ Պատանի հարձակվողը նաև […]
Ավելին
Ինչպես հայտնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» հետաքրքրված է «Ատլետիկո Պարանաենսեի» 17-ամյա հարձակվող Վիկտոր Ռոկեի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` երկու ակումբների ներկայացուցիչներն արդեն քննարկել են հավանական տրանսֆերի մանրամասները։ «Բլաուգրանայում» կարծում են, որ բրազիլացի կենտնորանակ հարձակվողն ունի բավարար ներուժ` նոր Լուիս Սուարես դառնալու համար։ Գործարքի կայացմանը կարող է խթանել նաև այն հանգամանքը, որ «Բարսելոնայի» սկաուտներից Դեկուն և «Ատլետիկոյի» […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023