Բարսելոնան ներկայացրեց Խավիին` որպես ակումբի գլխավոր մարզիչ🎥

Բարսելոնան ներկայացրեց Խավիին` որպես ակումբի գլխավոր մարզիչ🎥

08/11/2021 - 17:06

Խավին պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։

Այսօր` նոյեմբերի 8-ին, 41-ամյա մասնագետը «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի ուղեկցությամբ «Նոու Կամպ» մարզադաշտում ներկայացավ հանրությանը ` որպես ակումբի նոր գլխավոր մարզիչ, որտեղ էլ կողմերը ստորագրեցին նախապես համաձայնեցրած պայմանագիրը։

Խավին «Նոու Կամպում» հավաքված երկրպագուների համար փոքրիկ ճառ էր պատրաստել.

«Ես, իրոք, երախտապարտ եմ ակումբին ու բոլոր երկրպագուներին։ Այս ամենն անհավանական է։

Կարող եմ միայն մեկ բան ասել. մենք աշխարհի լավագույն ակումբն ենք և պետք է աշխատենք, որպեսզի հաղթենք բազմաթիվ տիտղոսներ»։

Նշենք, որ Խավին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ռոնալդ Կումանին` ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023