Բարսելոնան «Նեգրեյրայի գործի» շրջանակում մեղարդվել է  կաշառակերության համար

Բարսելոնան «Նեգրեյրայի գործի» շրջանակում մեղարդվել է կաշառակերության համար

28/09/2023 - 16:02

«Բարսելոնայի» անունը շարունակում է սերտորեն կապված լինել «Նեգրեյրայի գործ» անվանումն ստացած դատավարության հետ։

Ինչպես տեղեկացնում է El Debate-ն, «բլաուգրանան» դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել կաշառակերության համար։

Աղբյուրի փոխանցմամբ` Բարսելոնայի հետաքննության դատարանի ղեկավար Խոակին Ագիրեն, ով վարում էր գործը, հանցագործություն է համարել «կապտանռնագույնների» կողմից Մրցավարների տեխնիկական կոմիտենի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային 7,5 միլիոն եվրոյի վճարումը։

Բացի «Բարսելոնայից», կաշառակերության համար մեղադրվել են նաև անձամբ Նեգրեյրան, նրա որդին և կատալոնական ակումբի նախկին նախագահներ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և Սանդրո Ռոսելը։

Հաղորդվում է, որ դատարանի դիրքորոշումն այն է, որ ոչ մի պաշտոնատար անձ չի կարող լրացուցիչ վարձատրություն ստանալ իր պարտականությունների կատարման դիմաց։

Նշվում է, որ վճռի կայացման հարցում դատավորը հիմնվել է Գերագույն դատարանի պրակտիկայի նմանատիպ նախադեպերի վրա:

Հիշեցնենք, որ դեռևս սույն թվականի տարեսկզբին «Բարսելոնան» հայտնվեց կոռուպցիոն սկանդալի եզրին, և կային հավաստի տեղեկություններ, որ ակումբը 2001-18 թթ. ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատականում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցրել է նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023