Բարսելոնան կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ է

Բարսելոնան կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ է

21/01/2020 - 13:37

Կատալոնական «Բարսելոնան» Լուիս Սուարեսի ծանր վնասվածքով պայմանավորված, սկսել է նոր կենտրոնական հարձակվող փնտրել։

Ըստ calciomercato-ի՝ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է թիմ հրավիրել «Միլանի» կենտրոնական հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեիկ։

Ինչպես տեղեկացնում աղբյուրը, կողմերը մոտ օրերս հանդիպում են ունենալու, որպեսզի քննարկեն տրանսֆերի մանրամասները։

«Բարսելոնան» ցանկանում է առաջ անցնել «Նյուքասլից», քանի որ անգլիական ակումբը նույնպես ցանկանում է իր շարքերում տեսնել լեհ հարձակվողին։ Սակայն, 24-ամյա հարձակվողը չի ցանկանում հանդես գալ «կաչաղակների» կազմում։

Այսօր Sport.es-ին հայտնի է դարձել, որ կատալոնական ակումբը դիտարկում է նաև «Լայպցիգի» 23-ամյա հարձակվող Տիմո Վերների թեկնածությունը, ով ընթացիկ մրցաշրջանում տպավորիչ ֆուտբոլ է ցուցադրում և հայտնվել է մի շարք եվրոպական թոփ առաջնությունների ուշադրության կենտրոնում։

«Բարսելոնան» Վերներին ձեռք բերելու համար կպայքարի «Լիվերպուլի» հետ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023