Բարսելոնան ընկերական խաղում ջախջախեց  Ռեալ Մադրիդին🎥

Բարսելոնան ընկերական խաղում ջախջախեց Ռեալ Մադրիդին🎥

30/07/2023 - 03:05

ԱՄՆ Ակրինգթոն քաղաքում «Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդն» ընկերական հանդիպում անցկացրին։

Առաջ ընկնելով` նշենք, որ համառ պայքարում ընթացած խաղում «բլաուգրանան» հաղթեց 3:0 հաշվով։

Խավիի թիմին հաղթանակ պարգևեցին Ուսման Դեմբելեի, 20-ամյա հարձակվող Ֆերմին Լոպեսի ու Ֆերրան Տորեսի խփած գոլերը։

Հանդիպման հերոսներից դարձավ նաև կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, ով կատարեց 7 սեյվ։

Նշենք, որ 0:1 հաշվի ժամանակ «արքայական» ակումբի հարձակվող Վինիսիուսը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. գնդակը դիպավ դարպասաձողին։

Առհասարակ, այս խաղում «սերուցքայինների» հարվածներից հետո 4 անգամ գնդակը դիպավ տարբերի դարպասաձողերի։

Հավելենք, որ «Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին և ԱՄՆ Չեսկի Ռայ քաղաքում կմրցի «Միլանի» դեմ։

«Ռեալն» էլ օգոստոսի 3-ին Օրլանդոյում կհանդիպի «Յուվենտուսին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023