Բարսելոնայի 15-ամյա հարձակվողի ֆանտաստիկ գոլն Իսպանիայի Մ-17 հավաքականի կազմում 🎥

Բարսելոնայի 15-ամյա հարձակվողի ֆանտաստիկ գոլն Իսպանիայի Մ-17 հավաքականի կազմում 🎥

31/05/2023 - 00:37

Անցնող օրերին Հունգարիայում մեկնարկել և ընթանում է Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակում արդեն հայտնի են դարձել մրցաշարի եզրափակիչի մասնակիցները։

Մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ֆրանսիայի Մ-17 հավաքականին։

«Ֆուրիա ռոխայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև «Բարսելոնայի» 15-ամյա հարձակվող Լամին Յամալը, ով 69-րդ րոպեին հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` բացելով հաշիվը։

Այդուհանդերձ, հետագայում ֆրանսիացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։

Հավելենք, որ «եռագույնները» մրցաշարի եզրափակիչում մրցելու են Գերմանիայի Մ-17 հավաքականի դեմ։

Հիշեցնենք, որ վերջերս Լամին Յամալը նորամուտը նշեց «Բարսելոնայի» հիմնական թիմում` դառնալով կատալոնական ակումբի կազմում հանդես եկած երբևէ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023