Բարսայի սանը երազում է կատալոնական ակումբ վերադառնալու մասին

Բարսայի սանը երազում է կատալոնական ակումբ վերադառնալու մասին

08/05/2024 - 15:50

«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է ՊՍԺ-ին, երազում է վերադառնալ «Բարսելոնա»։

Mundo Deportivo-ն գրում է, որ ՊՍԺ-ի ու հոլանդացի ֆուտբոլիստի միջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, որը Սիմոնսին հաջորդ մրցաշրջանում թույլ կտա վարձավճարով տեղափոխվել իր ցանկալի ակումբը։

21-ամյա ֆուտբոլիստը երբեք չի թաքցրել, որ երկրպագում է կատալոնական ակումբին։ Նա ցանկանում է աշխատել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավիի հետ։ Բացի այդ, նա ցանկանում է հանդես գալ Ֆերմին Լոպեսի հետ, որի հետ խաղաոճերով մոտ են։

Իմանալով Սիմոնսի ցանկության մասին` «Բարսելոնան» պատրաստ է վարձակալել նրան 2024/25 մրցաշրջանում։ Գործարքն իրականացնելու համար` ֆուտբոլիստն ու նրա գործակալ Դարեն Դայնը պատրաստվում են հանդիպել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայֆիի հետ` փարիզյան ակումբից տեղափոխությունը չխոչընդոտելու երաշխիք ստանալու համար։ Սիմոնսը, հանուն «Բարսելոնայի» հիմնական կազմում խաղալու, պատրաստ է յուրաքանչյուր քայլի։ Նա ցանկանում է իրանացնել իր մանկության երազանքը։

Հավելենք, որ Խավի Սիմոնսը «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2010-2019 թթ.։ 21-ամյա կիսապաշտպանը 2019 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է ՊՍԺ, որի հիմնական թիմում 11 խաղում խփել է 1 գոլ։ Սիմոնսը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Էյնդհովենի ՊՍՎ-ի կազմում և 19 գոլով դարձել հոլանդական Էրեդիվիզիայի լավագույն ռմբարկու։ Երիտասարդ ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանի մեկնարկից առաջ վարձավճարով տեղափոխվեց «Լայպցիգ», որի կազմում 42 խաղում խփել է 9 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023