Բայերը շարունակում է անհավանական ֆուտբոլ ցուցադրել` ջախջախելով Մոլդեին 🎥

Բայերը շարունակում է անհավանական ֆուտբոլ ցուցադրել` ջախջախելով Մոլդեին 🎥

15/12/2023 - 09:32

Եվրոպա լիգայի վերջին` 6-րդ տուրում «Բայերը» H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց նորվեգական «Մոլդեի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «դեղագործներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։

Խաբի Ալոնսոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ադամ Հլոժեկը, մեկական գոլ էլ խփեցին Պատրիկ Շիկն ու Էդմոնդ Տապսոբան, իսկ Մարտին Էլինգսենը գրավեց սեփական դարպասը։

«Մոլդեի» հեղինակության գոլը խփեց Էրիկ Կիտոլանոն։

H խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Քարաբախ» 2:1 «Հեկեն»

Խումբը վերջբական ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բայեր» – 18 միավոր
  2. «Քարաբախ» – 10
  3. «Մոլդե» – 7
  4. «Հեկեն» – 0

Այսպիսով, այս խմբից «Բայերը» նվաճեց Եվրոպա լիգայի 1/8, իսկ «Քարաբախը»` 1/16 եզրափակիչի ուղեգիր, «Մոլդեն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ «Հեկենը» դուրս մնաց եվրագավաթային հետագա պայքարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023