Աֆրիկայի Ազգերի գավաթ. Կամերունն ու Կաբո Վերդեն հաղթանակներ տոնեցին մեկնարկային խաղերում🎥

Աֆրիկայի Ազգերի գավաթ. Կամերունն ու Կաբո Վերդեն հաղթանակներ տոնեցին մեկնարկային խաղերում🎥

10/01/2022 - 13:38

Հունվարի 9-ին Կամերունում մեկնարկեց Աֆրիկայի Ազգերի գավաթի 33-րդ խաղարկությունը։

Մրցաշարի բացման խաղում Կամերունի հավաքականը A խմբի շրջանակում մրցեց Բուրկինա Ֆասոյի ընտրանու դեմ և 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

Նախ հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Գուստավո Սանգարը, ապա 40-րդ և 45+3-րդ րոպեներին երկու անգամ 11-մետրանոցից աչքի ընկավ Վենսան Աբուբակարը` դառնալով դուբլի հեղինակ։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Կաբո Վերդեն 45+1-րդ րոպեին Ժուլիու Տավարեշի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է Եթովպիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023