Արքայական ակումբը շարունակում է փայլել․ Էյբար 0։4 Ռեալ?

Արքայական ակումբը շարունակում է փայլել․ Էյբար 0։4 Ռեալ?

10/11/2019 - 10:14

Իսպանական Լա Լիգայի 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Էյբարի» նկատմամբ։ Խաղն ավարտվեց 0։4 հաշվով։

«Ռեալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։ Այդ գոլերը առաջնությունում նրա 8-րդ և 9-րդ գոլերն էին, ինչի շնորհիվ գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Արքայական» ակումբի կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Սերխիո Ռամոսն ու Ֆեդե Վալվերդեն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակած 25 միավորով «Բարսայի» հետ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Էյբարը» 15 միավորով 15-րդ տեղում է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023