Եվրո-2020․ Ռուսաստանի հավաքականի ընդլայնված ցանկը

Եվրո-2020․ Ռուսաստանի հավաքականի ընդլայնված ցանկը

11/05/2021 - 15:39

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն 30 ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են Եվրո-2020-ին։

Ռուսաստանի հավաքականի ընդլայնված ցանկում ընդգրկվել է նաև «Դինամո Մոսկվայի» 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով առաջին անգամ է հրավեր ստացել գլխավոր թիմից։

Ստանիսլավ Չերչեսովը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապհներ – Յուրի Դյուպին («Ռուբին»), Անդրեյ Լունև («Զենիթ»), Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»), Անտոն Շունին («Դինամո Մոսկվա»)

Պաշտպաններ – Գեորգի Ջիքիա («Սպարտակ Մոսկվա»), Իգոր Դիվեև, Մարո Ֆերնանդես (երկուսն էլ՝ ԲԿՄԱ Մոսկվա), Ռոման Եվգենև («Դինամո Մոսկվա»), Յուրի Ժիրկով, Վյաչեսլավ Կարավաև (երկուսն էլ՝ «Զենիթ»), Ֆյոդոր Կուդրյաշով,
(«Անթալիասպոր», Թուրքիա), Իլյա Սամոշնիկով («Ռուբին»), Անդրեյ Սեմյոնով («Ախմատ»)

Կիսապաշտպաններ – Դմիտրի Բարինով, Ռիֆատ Ժեմալետդինով, Մաքսիմ Մուխին (բոլորը՝ «Լոկոմոտիվ Մոսկվա»), Ալեքսանդր Գոլովին («Մոնակո», Ֆրանսիա), Արսեն Զախարյան, Դանիլ Ֆոմին (երկուսն էլ «Դինամո Մոսկվա»), Ռոման Զաբնին («Սպարտակ Մոսկվա»), Ալեքսեյ Իոնով («Կրասնոդար»), Դալեր Կուզյաև, Անդրեյ Մոստովոյ, Մագոմեդ Օզդոև, (բոլորը՝ «Զենիթ»), Դենիս Մակարով («Ռուբին»), Ալեքսեյ Միրանչուկ («Ատալանտա», Իտալիա), Դենիս Չերիշև («Վալենսիա», Իսպանիա)

Հարձակվողներ – Արտյոմ Ձյուբա («Զենիթ»), Անտոն Զաբոլոտնի («Սոչի»), Ալեքսանդր Սոբոլև («Սպարտակ Մոսկվա»)

Հավելենք, որ Եվրո-2020-ի վերջնական հայտացուցակը պետք է բաղկացած լինի 26 ֆուտբոլիստներից, որը կհրապարակվի մայիսի 31-ից հետո։

Հիշեցնենք, Ռուսաստանի հավաքականը մրցաշարի շրջանակում ընդգրկված է B խմբում, որտեղ կմրցի Բելգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի ընտրանիների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023