Արսենալը փայլուն խաղով ջախջախեց Էվերտոնին` մեծացնելով Ման. Սիթիի նկատմամբ առավելությունը

Արսենալը փայլուն խաղով ջախջախեց Էվերտոնին` մեծացնելով Ման. Սիթիի նկատմամբ առավելությունը

02/03/2023 - 01:38

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում առաջնության առաջատար «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «զինագործները» ունեին խաղային լուրջ առավելություն` «իրիսներին» ջախջախելով 4:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին, մեկական անգամ էլ աչքի ընկան Բուկայո Սական ու Մարտին Էդեգորը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 60 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Լոնդոնյան ակումբը մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է արդեն 5 միավորով։

«Էվերտոնը», 21 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023