Արսենալը նույնպես մեկնարկեց հաղթանակով` առավելության հասնելով Նոթինգհեմ Ֆորեսթի նկատմամբ🎥

Արսենալը նույնպես մեկնարկեց հաղթանակով` առավելության հասնելով Նոթինգհեմ Ֆորեսթի նկատմամբ🎥

12/08/2023 - 18:04

Անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։

Առաջին կեսում «զինագործներն» ունեին խաղային տոտալ առավելություն և նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացան, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին Էդի Նկետիան ու Բուկայո Սական։

Երկրորդ կեսում էլ Միկել Արտետայի թիմը վերահսկում էր հանդիպման ընթացքը և կարող էր նույնիսկ ավելի մեծացնել առավելությունը։

Այդուհանդերձ, 82-րդ րոպեին «անտառապահներն» իրենց սակավաթիվ գոլային պահերից մեկը վերածեցին դարպասի գրավման. աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Թոնի Ավոնիյին։

Բաց թողած գոլից հետո լոնդոնյան ակումբը մի փոքր երերաց, սակայն «Արսենալն», ի վերջո, պահպանեց հաղթական հաշիվը։

Այսպիսով, «զինագործները» վաստակեցին առաջնության առաջին 3 միավորը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023