Արսենալը հաղթեց Վուլվզին`ամրապնդվելով ԱՊԼ-ի առաջին հորիզոնականում 🎥

Արսենալը հաղթեց Վուլվզին`ամրապնդվելով ԱՊԼ-ի առաջին հորիզոնականում 🎥

13/11/2022 - 01:44

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո «զինագործները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «գայլերի» դարպասը` հաղթելով 2:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Մարտին էդեգորն, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Այս հաղթանակից հետո Միկել Արտետայի թիմը վաստակեց 37 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Լոնդոնյան ակումբն արդեն 5 միավորով է գերազանցում մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին», որն այս տուրում սեփական հարկի տակ 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Բրենթֆորդից»։

«Վուլվզը», 10 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023