Դրամա «Էթիհադում». Թոնին 90+8-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Բրենթֆորդին Ման. Սիթիի դեմ խաղում🎥

Դրամա «Էթիհադում». Թոնին 90+8-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Բրենթֆորդին Ման. Սիթիի դեմ խաղում🎥

12/11/2022 - 18:47

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ։

Հանդիպումը, կարելի է ասել, անակնկալ ընթացք ստացավ, քանի որ արդեն 16-րդ րոպեին Իվան Թոնին առաջ մղեց «մեղուներին»։

Բաց թողած գոլից անմիջապես հետո Պեպ Գվարդիոլայի թիմը նետվեց առաջ` կորցրածը հետ բերելու։

«Քաղաքաբնակներն» առաջին կեսի մնացած ժամանակահատվածում ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն նրանց խաղում չկար սրություն։

Ամեն դեպքում, «Սիթիի» ֆուտբոլիստները նախքան ընդմիջում հավասարեցրին հաշիվը. անկյունայինի խաղարկումից հետո 45+1-րդ րոպեին թնդանոթային հուժկու հարվածով աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը։

Երկրորդ կեսում տանտերերի առավելությունն էլ ավելի ակնհայտ էր, սակայն նրանց ոչ մի կերպ չհաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։

Խաղավերջում, երբ թվում էր, հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, Թոմաս Ֆրանկի սաները 90+8-րդ րոպեին նետվեցին հակագրոհի, օգտվեցին մրցակցի պաշտպանության բացթողումների` կորզելով անչափ դրամատիկ հաղթանակ. կրկին աչքի ընկավ Իվան Թոնին և դարձավ դուբլի հեղինակ։

Նշենք, որ 26-ամյա հարձակվողն ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 14 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների շրջանակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Այսպիսով, «մեղուները» 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ կորզեցին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, ինչից հետո վաստակեցին 19 միավոր` բարձրանալով 10-րդ հորիզոնական։

«Քաղաքաբնակները», 32 միավորով, 2-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023