«Արսենալը» կփորձի ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին
«Արսենալը» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Մանու Կոնեի ծառայություններով, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Լոնդոնյան գրանդը 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ նախնական բանակցություններ է վարել։ «Զինագործները» հետևում են նրա շուրջ իրադարձությունների զարգացմանը։
Կոնեն ապագայի հարցում չի շտապում որոշում կայացնել. «Այժմ կենտրոնացած եմ աշխարհի առաջնության վրա։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կոնեն «Ռոմա» է տեղափոխվել 2024թ. օգոստոսին, 82 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա ընդգրկված է Ֆրանսիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում։
Կիսապաշտպանը «Եռագույնների» կազմում նորամուտը նշել է 2024թ. սեպտեմբերի 6-ին։ Կոնեն ազգային թիմում մասնակցել է 14 հանդիպման։
Կարդացե՛ք նաև
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml