Արսենալը կրկին ձախողվեց` պարտվելով նաև Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

Արսենալը կրկին ձախողվեց` պարտվելով նաև Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

20/05/2023 - 22:29

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «անտառապահները» հաղթեցին 1:0 հաշվով։

Սթիվեն Կուպերի թիմին հաղթանակ պարգևեց Տայվո Ավոնիյիի խփած միակ գոլը։

Այս հաղթանակից հետո «Ֆորեսթը» վաստակեց 37 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

«Արսենալը», 81 միավորով, 2-րդն է։

Նշենք, որ այս պարտությունից հետո «զինագործները» զրկվեցին Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու հնարավորություն։

Առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին» երրորդ անգամ անընդմեջ դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023