Արսենալը կանգնեցրեց Նյուքասլին` հաղթելով «կաչաղակներին»🎥

Արսենալը կանգնեցրեց Նյուքասլին` հաղթելով «կաչաղակներին»🎥

07/05/2023 - 22:15

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «զինագործները» հաղթեցին 2:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմի կազմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ «կաչաղակների» պաշտպան Ֆաբիան Շերը գրավեց սեփական դարպասը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 81 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։

«Նյուքասլը», 65 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023