Արսենալը խաղի մեջ է․ Արտետայի թիմը գեղեցիկ Comeback արեց  🎥

Արսենալը խաղի մեջ է․ Արտետայի թիմը գեղեցիկ Comeback արեց 🎥

25/02/2021 - 23:46

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Բենֆիկայի» դեմ։

Մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում կողմերը Լիսաբոնում փոխանակվել էին խփած մեկական գոլով։

Հավելենք, որ, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսայի համաճարակային վիճակի վատթարացման պատճառով, պատասխան հանդիպումը կայացավ Հունաստանի Պիրեյ քաղաքում՝ «Կարաիսկակիս» մարզադաշտում։

Պատասխան հանդիպման առաջին խաղակեսն էլ ընթանում էր հավասար պայքարում, և նախքան ընդմիջման գնալը կողմերը կրկին փոխանակվեցին մեկական գոլով։

Նախ՝ 21-րդ րոպեին «զինագործներին» առաջ մղեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ապա՝ 42-րդ րոպեին Դիոգո Գոնսալվեշը խփեց «արծինվերի» պատասխան գնդակը։

Գոնսալվեշի գոլն անհավանական գեղեցիկ ստացվեց․ նա տուգանայինից կատարած ուղիղ հարվածով գրավեց Բերնդ Լենոյի պաշտպանած դարպասը։

Երկրորդ կեսը մեկնարկել էլ Միկել Արտետայի թիմի առավելությամբ, սակայն 61-րդ րոպեին Ռաֆա Սիլվան առաջ մղեց արդեն «Բենֆիկային»՝ լոնդոյնան ակումբին դնելով ծանր կացության մեջ, քանի որ այդ պահից սկսած՝ «Արսենալին» հաջորդ փուլ դուրս գալու համար անհարժեշտ էր խփել երկու գնդակ։

Հատկանշական է, որ այդ գոլը լոնդոնյան ակումբը պարզապես նվիրեց «Բենֆիկային», քանի որ «զինագործներն» անկյունային հարված էին իրացնում, ինչից հետո պորտուգալական ակումբը նետվեց արագ հակագրոհի և Դանի Սեբալյոսի կոպիտ սխալից հետո Սիլվան մեն-մենակ դուրս եկավ Բերնդ Լենոյի դիմաց և հաշիվը դարձրեց 1։2։

«Արսենալի» ֆուտբոլիստները չընկճվեցին և 67-րդ րոպեին հավասարեցրին խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Կիրան Թիրնին։

Ժորժե Ժեզուսի թիմը 74-րդ րոպեին կարող էր դիմակայության հաղթողի վերաբերյալ հանել բոլոր հարցրերը, սակայն նպաստավոր դիրքից Դարվին Նունյեսի կատարած հարվածից հետո «Արսենալին» փրկեց դարպասաձողը։

Ամեն դեպքում, հանդիպման նախաձեռնությունն «Արսենալի» ձեռքում էր, ինչն էլ տվեց իր արդյունքը։ 87-րդ րոպեին Բուկայո Սակայի փոխանցումից հետո Օբամեյանգը ոչ միայն դարձավ դուբլի հեղինակ, այլև գեղեցիկ կամային հաղթանակ պարգևեց լոնդոնյան ակումբին։

Այսպիսով, «Արսենալը» դրամատիկ պայքարում տպավորիչ Comeback իրականացրեց՝ հաղթելով 3։2 հաշվով։ «Զինագործները» պայքարը կշարունակեն մրցաշարի 1/8 եզրափակչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023