Արսենալը մոտենում է եվրագավաթային գոտուն🎥

Արսենալը մոտենում է եվրագավաթային գոտուն🎥

27/01/2021 - 02:11

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Արսենալը» արտագնա հանդիպում անցկացրեց «Սաութհեմպտոնի» դեմ և կարողացավ 1։3 հաշվով կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ։

Հանդիպումը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն Միկել Արտետայի սաները շատ ավելի լավ իրացրին իրենց գոլային պահերը։

Խաղի հենց մեկնարկում կողմերը բավական արագ փոխանակվեցին խփած մեկական գնդակով։ Նախ 3-րդ րոպեին Ստյուարտ Արմստրոնգը առաջ մղեց «սրբերին», ապա 5 րոպե անց Նիկոլա Պեպեն հավասարեցրեց հաշիվը։

Նախքան ընդմիջման գնալը՝ 39-րդ րոպեին, Ալեքսանդր Լակազետը Բուկայո Սակային դուրս բերեց նպաստավոր դիրք, վերջինս էլ շրջանցեց «Սաութհեմպտոնի» դարպասապահ Ալեքս Մաքարթիին և հաշիվը դարձրեց արդեն 1։2։

72-րդ րոպեին Սակայի փոխանցումից հետո աչքի ընկավ արդեն Լակազետը՝ ավելի մեծացնելով լոնդոնյան ակումբի առավելությունը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 30 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։ «Զինագործներն» արդեն մոտեցել եվրագավաթային գոտուն՝ Եվրոպա լիգայի ուղեգիր տվող 6-րդ հորիզոնականը զբաղեցնող «Տոտենհեմին» զիջելով 3 միավոր։ «Սաութհեմպտոնն» էլ, 29 միավորով, 11-րդն է։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023