Ատալանտան նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր, Ժեզուսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ?

Ատալանտան նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր, Ժեզուսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ?

12/12/2019 - 00:14

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի երկրորդ խաղային օրը։

C խմբի շրջանակում կայացավ 2 հանդիպում։ «Շախտյորը» սեփական հարկի տակ մրցում էր «Ատալանտայի» դեմ, վերջինիս պայքարը 1/8 եզրափակչում շարունակելու համար անհրաժեշտ էր էր Խարկովում խաղթանակ տանել՝ հուսալով, որ «Մանչեսթեր Սիթին» էլ Զագրեբում կհաղթի տեղի «Դինամոյին»։

Ջամպիերո Գասպերինիի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «հանքափորների» դարպասը։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո, իտալական ակումբը մեծացրեց ճնշումը․ աչքի ընկան Տիմոտե Կաստանյեն, Մարիո Պաշալիչն ու Ռոբին Գոսենսը։

«Մանչեսթեր Սիթին» «Ատալանտային» 1/8 եզրափակչի ուղեգիր տվեց՝ հյուրընկալվելիս 1։4 հաշվով հաղթելով «Դինամո Զագրեբին»։ «Քաղաքայաինների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկ գնդակ էլ խփեց Ֆիլ Ֆոդենը, իսկ տանտերերի կազմում միակ գնդակը գրանցվեց Դանի Օլմոյի անվան դիմաց։

Այպիսով, «Ատալանտան» դուրս եկավ դժվարին իրավիճակից։ Պարտվելով մեկնարկային 3 խաղերում, Ջամպիերո Գասպերինիի սաներն իրենց մեջ ուժ գտան, հաջորդ 3 խաղերում վաստակելով 7 միավոր։ Բերգամոն ներկայացնող ակումբը փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նվաճած ակումբներից ունի ամենացածր ցուցանիշը։

C խմբի հաղթող դարձավ «Մանչեսթեր Սիթին»՝ վաստակած 14 միավորով, «Շախտյորն» էլ մնաց 6 միավորով և պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023