Ատալանտան խնդիրներ չունեցավ․ Պարմայի անկումը շարունակվում է 🎥

Ատալանտան խնդիրներ չունեցավ․ Պարմայի անկումը շարունակվում է 🎥

06/01/2021 - 20:05

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունեց «Պարմային» և առանց լուրջ դիմադրության 3։0 խոշոր հաշվով հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։

15-րդ րոպեին Յոսիպ Իլիչիչի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Լուիս Մուրիելը՝ 1։0։ Թիմերն ընդմիջման գնացին այդ հաշվով։

Երկրորդ խաղակեսը նոր էր սկսվել, երբ 49-րդ րոպեին փոխարինման մտած Դուվան Սապատան կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ դարձնելով այն 2։0։ Քիչ անց՝ 61-րդ րոպեին Ռոբին Գոսենսի գոլի շնորհիվ «Ատալանտան» արդեն հաղթում էր երեք գնդակի առավելությամբ։ Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 3։0 «Ատալանտայի» օգտին։

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 28 միավոր և հանգրվանեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։ Պարման մնաց 12 միավորով և հայտնվեց վտանգավոր գոտու հարևանությամբ՝ 17-րդ հորիզոնականում։ Սա թիմի 4-րդ անընդմեջ պարտությունն է։ Հատկանշանական է, որ հյուրերը ամբողջ խաղի ընթացքում ընդամենը մեկ հարված կատարեցին մրցակցի դարպասին։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023