Ավանդույթները շարունակվում են. Մարսելոն Ռեալի շարֆը փաթաթել է Կիբելայի պարանոցին🎥

Ավանդույթները շարունակվում են. Մարսելոն Ռեալի շարֆը փաթաթել է Կիբելայի պարանոցին🎥

01/05/2022 - 00:23

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»։

Այդ հաղթանակի շնորհիվ` «արքայական» ակումբն անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճելով Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։

Ավանդույթի համաձայն` «Ռեալը» յուրաքանչյուր տիտղոս նվաճելուց անմիջապես հետո չեմպիոնական շքերթ է անցկացնում Մադրիդի հանրահայտ Սիբելեսի հրապարակու մ։

«Արքայական» ակումբի ավագ Մարսելոն պահել է ևս մեկ ավանդույթ` բարձրանալով Սիբելեսի հրապարակում վեր խոյացող Կիբելա աստվածուհու արձանի վրա ու «Ռեալի» շարֆը փաթաթել նրա պարանոցին։

Նշենք, որ, ըստ ավանդության, Կիբելան Փռյուգիայում (խմբ.` պատմական պետություն Փոքր Ասիայի արևմտյան հատվածում՝ Լիդիայի և Բյուզանդիոնի հարևանությամբ) եղել է բնության զարթոնքի, պտղաբերության, ամենայն արարածների դիցամայրը։

Հավելենք, որ «Ռեալ Մադրիդը» 35-րդ անգամ է դարձել Լա լիգայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023