ՊՍԺ-ն շուտով կհայտարարի սուպեր տրանսֆերի մասին

ՊՍԺ-ն շուտով կհայտարարի սուպեր տրանսֆերի մասին

27/06/2021 - 10:00

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիսիո Ռոմանոն, «Ինտերի» աջ եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ` կոմղերը վերջնական համաձայնության հասել են հունիսի 26-ի երեկոյան, իսկ 22-ամյա ֆուտբոլիստի բուժզննումը նախատեսված է հաջորդ շաբաթ։

Մարոկկացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է պայմանագիր մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որը նա կստորագրի միայն բուժզննում անցնելուց հետո։

«Պարի Սեն-Ժերմենը» Աշրաֆ Հակիմիի տրանսֆերի դիմաց «ներաձուրիներին» վճարելու է 60 մլն եվրո, որին հետագայում կավելանա ևս 10 մլն եվրո տարբեր հավելավճարների տեսքով։

Հատկանշական է, որ «Ինտերը» 2020 թ. սեպտեմբերին Հակիմիին «Ռեալից» ձեռք էր բերել 40 մլն եվրոյով։

Ինչ վերաբերում է խաղացողի աշխատավարձին «Փարիզի» կազմում, ապա այն լինելու է տարեկան 8 մլն եվրո, որին ևս 2 մլն եվրո կավելանա հավելավճարների տեսքով։

Ռոմանոն գրում է, որ մարոկկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետքրքրված է եղել նաև «Չելսին», որը, սակայն այդպես էլ որևէ պաշտոնական առաջարկ չի կատարել «Ինտերին»։ «Ազնվականները» միայն կապ են հաստատել միլանյան ակումբի ներկայացուցիչների հետ, քննարկել են հավանական փոխանակման տարբերակներ, սակայն ոչ ավելին։

Հիշեցնենք, որ Աշրաֆ Հակիմին «Ինտերի» շարքերը համալրել էր 2020 թ. սեպտեմբերին և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում` դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հակիմին բացի «Ինտերից», հանդես է եկել նաև «Ռեալ Մադրիդի» (2017-2020 թթ., 17 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում) և «Բորուսիա Դորտմունդի (վարձակալություն, 2018-2020 թթ, 73 խաղ, 12 գոլ ու 17 գոլային փոխանցում) կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023