Աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահներն` ըստ Transfermarkt-ի

Աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահներն` ըստ Transfermarkt-ի

03/07/2023 - 13:51

Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահների լավագույն տասնյակը, որն ունի հետևյալ տեսքը.

  1. Դիոգու Կոշտա («Պորտու») – 45 մլն եվրո
  2. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ) – 45 մլն
  3. Մայք Մենյան («Միլան») – 45 մլն
  4. Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ») – 45 մլն
  5. Արոն Ռամսդեյլ («Արսենալ») – 40 մլն
  6. Էդերսոն («Մանչեսթեր Սիթի») – 40 մլն
  7. Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ») – 35 մլն
  8. Անդրե Օնանա («Ինտեր») – 35 մլն
  9. Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ») – 35 մլն
  10. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ») – 35 մլն

Նշենք, որ լավագույն տասնյակից դուրս է մնացել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, ով նույնպես գնահատվում է 35 մլն եվրո, սակայն Transfermarkt-ը ցանկը կազմելիս հաշվի է առնում նաև տարիքը` նախապատվությունը տալով ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին։

Գերմանացի դարպասապահն այժմ 31 տարեկան է և 7-10-րդ հորիզոնականները զբաղեցրած իր գործընկերներից ավելի մեծ է` զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ Տեր Շտեգենը 2022/23 մրցաշրջանում եվրոպական ֆուտբոլում ամենաշատ «չոր» հանդիպում անցկացրած դարպասապահն է, ով անցկացրած 50 խաղում 28 անգամ դարպասն անառիկ է պահել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023