Անսու Ֆաթին մտավ Իսպանիայի հավաքականի պատմության մեջ

Անսու Ֆաթին մտավ Իսպանիայի հավաքականի պատմության մեջ

04/09/2020 - 15:37

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկությունը։ Ա լիգայի 4-րդ խմբի առաջին տուրի շրջանակում Գերմանիայի հավաքականը մրցեց Իսպանիայի հավաքականի դեմ։

Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ «Ֆուրիա ռոխայի» կազմում ընդմիջմանը Խեսուս Նավասին փոխարինեց «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Անսու Ֆաթին։

Անսումանե Ֆաթին խաղի օրը 17 տարեկն և 308 օրական էր և 1936 թվականից ի վեր դարձել է Իսպանիայի հավաքականում երբևէ հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, իսկ ընդհանրապես Ֆաթին դարձել է Իսպանիայի հավաքականում ելույթ ունեցած երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Իսպանիայի հավաքականի պատմության մեջ խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը եղել է Պեդրո Ռեգուեյրոն, ով ա 1927 թվականի մայիսի 29 եղել է 17 տարեկան և 161 օրական։ Երկրորդը Անխել Զուբիետան է, ով 1936 թվականի ապրիլի 24-ին եղել է 17 տարեկան և 282 օրական։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023