Անհավանական թրիլլեր ԱՊԼ-ում. Արսենալը ֆանտատսիկ comeback արեց Լութոնի դեմ խաղում 🎥

Անհավանական թրիլլեր ԱՊԼ-ում. Արսենալը ֆանտատսիկ comeback արեց Լութոնի դեմ խաղում 🎥

06/12/2023 - 12:28

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Լութոն Թաունի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անվականական և թրիլլերային սցենար ունեցավ, որն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 4:3 հաշվով։

Լոնդոնյան ակումբն առաջին կեսից հետո հաղթում էր 2:1, սակայն Միկել Արտետայի թիմը երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում երկու գնդակ բաց թողեց և պարտվում էր 2:3 հաշվով։

Այդուհանդերձ, «Արսենալի» ֆուտբոլիստները նախ 60-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, ապա 90+7-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ կորզեցին։

Հյուրերի կազմից մեկական գոլ խփեցին Գաբրիել Մարտինելին, Գաբրիել Ժեզուսը, Կայ Հավերցն ու Դեկլան Ռայսը։

«Լութոնի» կազմից էլ աչքի ընկան Գաբրիել Օշոն, Էլայջա Ադեբայոն ու Ռոս Բարքլին։

Այս հաղթանակից հետո «զինագործները» վաստակեցին 36 միավոր և շարունակում են գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Լութոնը», 9 միավորով, 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023