Անհավանական ավարտ Սարդինայում?

Անհավանական ավարտ Սարդինայում?

17/12/2019 - 10:58

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի վերջին խաղում իրար դեմ դուրս եկան Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող «Կալյարին» և «Լացիոն»։

«Լացիոն» տարավ գերկամային հաղթանակ՝ հաղթական գնդակը խփելով մրցավարի կողմից ավելացված 8-րդ րոպեին։ Նախ հանդիպման 8-րդ րոպեին Ժոաո Պեդրոյի կատարած փոխանցումից հետո Ջիովանի Սիմեոնեն դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։

Գոլից հետո էլ սարդինական ակումբը ստեղծեց մի շարք գոլային պահեր սակայն չկարողացավ իրացնել դրանք։ Խաղը մոտենում էր ավարտին և թվում էր՝ «Կալյարին» կհաղթի և ավելի ավելի կսրի Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարը։

Սակայն, խաղի վերջնամասում գործի անցավ մրցավարը։ Խաղի ընթացքում չէր եղել որևէ լուրջ դադար, չէր եղել կրկնապատկերի դիտում, չէր եղել որևէ արտառոց դեպք, սակայն Ֆեդերիկո Մարեսկան չգիտես ինչու ավելացրեց 7 րոպե, ինչից էլ օգտվեց հռոմեական ակումբը։ 90+3-րդ րոպեին Լուիս Ալբերտոն հավասարեցրեց հաշիվն, ապա 90+8-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ֆելիպե Կայսեդոն կամային հաղթանակ պարգևեց իր թիմին։

Նշենք, որ այս խաղը Ա սերիայի շրջանակում հռոմեական ակումբի այս տարվա վերջին խաղն էր, քանի որ դեկտեմբերի 22-ին Սաուդյան Արաբիայում Իտալիայի սուպերգավաթի շրջանակում մրցելու է «Յուվենտուսի» դեմ։

Այս հաղթանակի շնորհիվ «Լացիոն» 36 միավորով ավելի ամպրապնդվեց 3-րդ հորիզոնականում, իսկ «Կալյարին» ընդհատեց իր անպարտելի խաղերի շարքը, որը կազմում էր 13 խաղ և 29 միավորով մնաց 5-րդ տեղում՝ 4-րդ տեղում ընթացող «Ռոմային» զիջելով 3 միավոր։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023