Անգլիայում կանանց ֆուտբոլը նոր մակարդակ է դուրս գալիս

Անգլիայում կանանց ֆուտբոլը նոր մակարդակ է դուրս գալիս

19/11/2019 - 20:26

Այս տարվա մարտին Անգլիայի կանանց սուպերլիգան գտավ նոր հովանավոր։ Անգլիական հանրահայատ Barclays բանկը լիգայի հետ բազմամիլիոնանոց պայնագիր կնքեց, որը նախատեսված է 3 տարով և գործում է այս 2019/20 մրցաշրջանից։

Ըստ խոսակցությունների՝ բանկը սուպերլ իգայում տարեկան կներդնի մոտ 10 մլն ֆունտ, իսկ չեմպիոնն առաջին անգամ կստանա 500 հազար ֆունտ պարգևավճար։ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդ գործարքն անվանեց «ամենամեծ ներդրումը անգլիական կանանց ֆուտբոլում» և այն արդեն արդարացնում է իրեն։

Նախորդ ամռանը Անգլիայի կանանց հավաքականը, որը մարզում է Ֆիլ Նևիլը, աշխարհի առաջնության ժամանակ հասավ մինչև կիսաեզրափակիչ։ Անգլիացիների յուրաքանչյուր փուլի հաղթարման հետ, խաղերի դիտողականության աճ էլ էր նկատվում։ Կիսաեզրափակիչ Անգլիա – ԱՄՆ հանդիպումը դիտել է 11,7 մլն երկրպագու։

Անգլիական կանանց թիմերի խաղերն այս մրցաշրջանից ցուցադրվում են ինչպես խոշորագույն BBC և BT Sport հեռուստաալինքներով, այնպես էլ անգլիական փաբերում նույնպես սկել են ցուցադրել կանանց թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, ինչը նախադեպը չունեցող իրադարձություն էր կանանց ֆուտբոլի համար։

Նախորդ շաբաթ Լոնդոնի բառերից մեկը, որը կոչվում է «Red Lion» («Կարմիր առյուծ»), ժամանակավոր ռեբրենդինգի է ենթարկվել և դարձել է «Red Lioness», որը թարգմանաբար նշանակում է «կարմիր էգ առյուծ»։ Այս քայլով բառի ղեկավարությունը ցանկանում են հրավիրել մյուս բառերի ուշադրությունը՝ հորդորելով մյուս բառերին նույնպես ցուցադրել կանանց ֆուտբոլի հանդիպումները։

Նախորդ կիրակի Անգլիակայի կանանց սուպերլիգայի 6-րդ տուրի շրջանակում տեղի ունեցավ հյուսիսլոնդոնյան դերբին։ «Տոտենհեմի» կանանց թիմը նորակառույց «Տոտենհեմ Հոթսպուր սթեդիումում» ընդունել էր «Արսենալին»։ Հանդիպմանը ներկա է եղել 38,262 հանդիսական, ինչը ռեկորդ է լիգայի պատմության մեջ։

«Արսենալն» այդ խաղում հաղթել է 2։0 հաշվով։ Աչքի էին ընկել Քիմ Լիթլն ու Վիվիան Միդեման, ով 2019 թվականին 50 խաղում դարձել է 50 գոլի հեղինակ։

Նախորդ ռեկորդը նույնպես գրանցվել էր այս մրցաշրջանում։ «Էթիհադ» մարզդաշատում մաչեսթերյան դերբիի ժամանակ հավաքվել էր  31,213  երկրպագու։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023